«Հանրահավաքներ կանցկացվեն Թուրքիայի բոլոր նահանգներում»․ Օզել
![]() Թուրքիայում ընդդիմությունն ամեն շաբաթ և կիրակի հանրահավաքներ է անցկացնելու 81 նահանգներից մեկում, իսկ ամեն չորեքշաբթի՝ Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։ «Այսօր 2,2 միլիոն մարդ հավաքվեց Ստամբուլի Մալթեփե հրապարակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր «լցրեցին» հրապարակը՝ պաշտպանելու արդարությունը: Սա դեռ սկիզբն է: Այժմ մենք ամեն շաբաթ և կիրակի հանրահավաքներ ենք անցկացնելու նահանգներում (ամեն անգամ՝ 81 նահանգներից մեկում) և ամեն չորեքշաբթի՝ Ստամբուլի թաղամասերից մեկում»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Halk TV-ն: Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո (կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով) Թուրքիայում բողոքի ալիք բարձրացավ։ Ամենամեծ ցույցերը կազմակերպվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, որոնք հաճախ ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
