Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա ԱՀՀ գագաթնաժողովում
![]() Բաքվում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ապրիլի 1-ին ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Համագումարի պաշտոնական էջում։ Ըստ աղբյուրի՝ նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել էր, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել», և նախագահին հորդորել է՝ «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»: Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը դատապարտել էր Բաքվում իր հոր դատական լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա ապօրինի պահվում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից: Համագումարի 2025թ․-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
