Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

Անկարան և Թեհրանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

1158
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 23:14
Անկարան և Թեհրանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ, հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներ։

Էրդողանի հավաստմամբ՝ առաջիկայում կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել թուրք-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար։