Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«Նախատեսում ենք ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

304
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 22:18
«Նախատեսում ենք ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալություն բոլորին՝ այսօրվա մեծ հանրահավաքին մասնակցելու համար:
Ինչպես հայտարարվել է, մեր պայքարը շարունակվում է՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Մեր ձայնը պետք է հարգվի և մեր պահանջները՝ կատարվեն ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության կողմից:
Հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ դեռ գտնվում են Ազատության հրապարակում, իսկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից վրան է տեղադրվել այստեղ՝ պայքարի գործողությունները համակարգելու համար: Ոստիկանության կողմից չի թույլատրվել լրացուցիչ վրանների տեղադրումը:
Խորհուրդը նախատեսում է ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել, որոնց վերաբերյալ նախապես իրազեկելու ենք ձեզ՝ հայցելով ձեր ակտիվ մասնակցությունը:
Միասին՝ հանուն մեր իրավունքների»: