«Ադրբեջանի հետ պետք է շարունակենք բանակցել․ այլընտրանք չկա»․ Արարատ Միրզոյան
![]() ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել՝ որոշելու փաստաթղթի ստորագրման ամսաթիվն ու վայրը։ «Այս պահին պաշտոնական Բաքվի կողմից նման պատրաստակամություն չենք լսել, խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանն այլ նախապայմաններ է պատկերացնում»,- հայտնել է ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, որ պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխընդունելի, արժանապատիվ լուծումներ, որոնք կապահովեն կայուն խաղաղություն։ «Այլընտրանք պարզապես չկա։ Այս պահին, այո, չկա հասկացողություն, թե որտե՞ղ և ե՞րբ պետք է ստորագրվի համաձայնագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին և դնել մեր ստորագրությունը»,- նշել է Միրզոյանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
