«Քանի՞ անգամ եք «ջորիով» գնացել բանակցությունների». Հայկ Կոնջորյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը: «Ընդդիմության այս նախագիծը շուստրի պոպուլիզմ է: Ընդդիմությունն ասում ա՝ հա, համաձայն ենք, որ Կառավարության ծրագրով նախատեսում եք դա անել, բայց եկեք մեր բերած օրենքով մի հատ էլ ամրագրենք, որ դա պետք է տեղի ունենա ու ձգտում ենք դրան: Որ երբ Կառավարությունը էս թիրախին հասնի, ընդդիմությունը գա, ասի՝ տեսեք, մենք եթե այդ օրենքը չբերեինք, ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր խոստման կատարմանը»,- նշեց նա: «Պարոն Խաչատրյանն ասում է՝ փոխվարչապետերին մեքենա եք առել, խի՞ փոխվարչապետը Ջորիով չի գնում Ադրբեջանի փոխվարչապետի հետ բանակցության: Քանի՞ անգամ եք Ջորիով գնացել հանդիպման, գնացե՞լ եք... Մի հատ «Ջորի» չկա ձեր ապօրինի գույքի մեջ»,- հավելեց Կոնջորյանը: Հիշեցնենք՝ առաջարկվում է 2026-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաև սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, սննդամթերքի կազմը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը, իսկ որպես հաշվարկի հիմք առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասել է, որ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ. Կառավարության հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի: |
«Իրանը և Հնդկաստանն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին». Արա Պողոսյան
100Երեկ, 23:42«Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք». Փեզեշքիանը՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին
124Երեկ, 22:38«Ռուսաստանի համար Ուկրաինայի ցանկացած բաժանում մահաբեր վտանգներ է պարունակում»․ Արա Արայան
147Երեկ, 17:54«Այս ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»»․ Հակոբ Բադալյան
132Երեկ, 16:06Հնդկաստանը հականավային հրթիռներ է փորձարկել
194Երեկ, 15:49«Դատական պրոցեսը հետաձգվել է հարգելի պատճառով»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
131Երեկ, 14:30