«Սարիկ Մինասյանը մինչև երեկո պետք է ապացուցի, եթե չապացուցի՝ օդի մեջ խոսող է». Արտյոմ Ղարաղազարյան
![]() Գյումրու ընտրություններում Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանն ասուլիսի ժամանակ պարզաբանել է իր վերաբերյալ Սարիկ Մինասյանի հայտարարությունը. «Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացության համար: Մինչև այսօր իրիկունը ինքը պետք է պարզաբանի և ապացուցի, որ ես դիմել եմ քաղաքացիության համար: Եթե չապացուցի, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսող մարդ է: Այդ թուղթը ունեցել եմ, հիմա չունեմ: Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիր՝ Թուրքիա մտնեմ և դուրս գամ՝ իմ գործունեությունը ծավալելու համար: ՀՀ քաղաքացին այդ երկրում մնալու համար մեկ ամիս ունի, որից հետո պետք է լքի: Քանի որ իմ գործերը կապված են այդ և կողքի երկրների հետ՝ ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2-3 ամիս մնացել եմ: Այս պատճառով ունեցել եմ այդ թուղթը, որը հնարավորություն չի տալիս դիմել քաղաքացիության համար: Միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալը՝ ժամանակավոր մնալու քարտ է: Ես Թուրքիայում սեփականություն չունեմ»:
Սարիկ Մինասյանի ճեպազրույցը |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
