Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 ապրիլի, 2025 թ.

Արթուր Նահապետյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

173
Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 11:12
Արթուր Նահապետյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշեց Արթուր Նահապետյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, գիշերային ՍՄՍ ստանալով, հեռացվել էր աշխատանքից: Նոյեմբերից մինչև հիմա չէր հաջողվում նշանակել ՀԿ նախագահ:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու հայտ էր ներկայացրել 5 թեկնածու։
Արթուր Նահապետյանը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։