Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«2018-ին աղբամաններով փողոց էր փակում, հիմա աղբամանների վրա իր պատկերն է»․ Սևակ Հակոբյան

107
Այսօր, 00:24
«2018-ին աղբամաններով փողոց էր փակում, հիմա աղբամանների վրա իր պատկերն է»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «2018-ին աղբամաններով փողոց էր փակում, հիմա աղբամանների վրա իր պատկերն է»։

«7 տարի առաջ էլ էին մեր երկրում բողոքի ցույցեր, հիմա էլ, ու հիմա բոլոր ցուցերը իրականում էն մարդու դեմ են, որը 2018-ի ակցիաների ու այլ աների արդյունքում եկավ իշխանության։ Էն ժամանակ Նիկոլ Փաշինյանն աղբամաններով փողոց էր փակում, հիմա աղբամանների վրա իր նկարներն են։

7 տարի երկիր են ղեկավարում, խոսում են հլը յոլա գնալու մասին։ Հարցին, թե՝ բա 7 տարի ինչո՞վ էիր զբաղված, պատասխանում է՝ իրական ու պատմական Հայաստանի փնտրտուքով․ զբաղված էր Ղարաբաղ հանձնելով։ 30 տարվա սարքածն էր քանդում։ Սա հենց իրական Հայաստանն է, սա ապագան է, որին ընտրել ես, ժողովո՛ւրդ ջան»,- տեսանյութում ընդգծել է Սևակ Հակոբյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան