«Ամեն միջակ փաստաբան չէ, որ պետք է գլուխը մտցնի քաղաքական հարցերի մեջ»․ Վահան Բաբայան
![]() Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևի հարցազրուցին՝ ասելով, որ չի կարելի ամեն ինչ խառնել իրար և հայտարարություններ անել, որոնց տակից հնարավոր չէ դուրս գալ: «Խոսելով կրթական ցենզի մասին՝ Կոչուբաևը այնպիսի վտանգավոր թեզ է առաջ քաշվում, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը 2015-ին, որտեղ կրթական ցենզ նշված չէ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար, իբր թե կարվել է Նիկոլ Փաշինյանի վաղվա իշխանության գալու համար: Սա վտանգավոր և մարազմատիկ թեզ է, որը մանիպուլյացիա է և իրականության խեղաթյուրում: Նման նորմեր գործում են աշխարհի շատ երկրներում: 2015-ի սահմանադրական գործընթացում այդ նորմերը եղել են համաձայնեցված Վենետիկի հանձնաժողովի հետ: Դա ընդամենը փոփոխության մի դրվագ է եղել, որը բնական է, որ արվում էր ընդհանուր լոգիկայից ելնելով»: Անդրադառնալով Կոչուբաևի կողմից հնչեցված Նիկոլ Փաշինյանին համաներում շնորհելու թեմային՝ Բաբայանը նշել է. «Համաներման մասին խոսելը ևս մանիպուլյացիայի շրջանակներից է: Հազարավոր մարդիկ են համաներվել, ոչ միայն Նիկոլ Փաշիյանը: Այդ համաներումը նախ հոդվածներով է, այլ ոչ թե անձերով: Սա մանիպուլյացիաների մի ձև է, որը անում է երկրորդ նախագահի թիմը, Կոչուբաևի արտահայտությունները դրա վառ ապացույցն էին: Սա լուրջ քաղաքական տեղեկատվական պատերազմի մի ձև է, որը հետևողոկան կազմակերպվում է»: «Մի մտեք այն դաշտ, որտեղ դուք տեղյակ չեք, թե ինչ է կատարվել: Ամեն միջակ փաստաբան չէ, որ պետք է իր գլուխը մտցնի գլոբալ քաղաքական հարցերի մեջ»,- հավելել է Բաբայանը: Աղբյուրը` Վահան Բաբայան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
