«Սրանք իշխանության համար են կռիվ տալիս, իսկ Բաքվի մեր գերիները՝ հայի պատվի ու պետություն ունենալու». Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուզում էի Մարտի 8-ին, կանանց, նրանց հոգսերին ու դերին նվիրված խոսք գրել: Մի քիչ գովաբանել մեր սեռի ներկայացուցիչներին, ընդգծել նրանց առաքինությունն ու արժանիքները, շնորհավորել, շեշտել, որ նրանք յուրաքանչյուր տան զարդն են և յուրաքանչյուր երկրի բարեկեցությունն ու առաջադիմությունն առաջին հերթին իր կին քաղաքացիներից է կախված: Ուզում էի... Բայց երեկ ողջ օրը հագեցած էր Ռուբեն Վարդանյանով, նրա հուսահատ-հուսավառ-լուսավոր ուղերձով և ոչ մի այլ թեմա չէր տեղավորվում ուղեղումս, ինչպես բոլոր նորմալ մարդկանց ուղեղում: Խոսքը նորմալ մարդկանց մասին է, ոչ թե հանրությանը միայն հարկատու և իրենց ստնտու համարողների, նրանց «կրթողների», ազգայինի ու հայկականի դեմ օրուգիշեր պայքարողների: Մարդկանց, որոնք ձևացնում են, թե Բաքվում գերիներ չկան, եթե անգամ կան, ապա նրանք մեր պաշտպանության և մեր կարեկցանքի իրավունքը չեն նվաճել, որովհետև «հայտնի չէ, թե ով է նրանց գործուղել Արցախ», որովհետև «չեն կռվել՝ փախել են», կամ՝ հավատացել են ռուսին և հենց իրենք են մեղավոր, որ իրենց երկիրը գրավեց թշնամին և իրենց էլ պատանդ տարավ Բաքու: Ստոր, ճղճիմ, փոքրոգի, անամոթ մարդկանց պահվածք, որոնք մի կողմից անզոր են երկիր կառավարել և այդ երկրի քաղաքացիների շահերը պաշտպանել, մյուս կողմից՝ չեն ուզում հրաժարվել իշխանական բարիքներից, որ ուրիշները փորձեն դա անել: Եվ պատրաստ են ամեն թուքումուր հանդուրժել, ամեն նվաստացման գնալ՝ միայն թե պահեն իշխանությունը: Ու ամենուրեք իրենց աթոռներին ուղղված վտանգ են տեսնում՝ անգամ Բաքվի բանտում գտնվող մարդկանց մեջ: Ուղղակի մի պահ համեմատեք՝ սրանք իշխանության՝ կուշտ ուտելու, թանկ հագնվելու, վոյաժների մեկնելու, դաչաներում ապրելու համար են կռիվ տալիս, իսկ Ռուբեն Վարդանյանն ու Բաքվում գտնվող մեր մյուս գերիները հայի պատիվն ու պետություն ունենալու իրավունքն են պաշտպանում՝ իրենց կյանքի գնով»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Մեր ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենը՝ արդարություն»․ Արա Պողոսյան
9103:06«Քայլիստները չեն հիշում, որ Սարիկը ամենաուժեղ նախկիններից է». Գագիկ Համբարյան (լուսանկար)
11102:06«Սրանք իշխանության համար են կռիվ տալիս, իսկ Բաքվի մեր գերիները՝ հայի պատվի ու պետություն ունենալու». Արմինե Օհանյան
14601:38«Մերձավոր Արևելքում ջարդեր դեռ շատ ենք տեսնելու». Ստեփան Դանիելյան
16201:09«Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15300:54«Ինչո՞ւ են աղմկում տարանջատվածները»․ Արմեն Աշոտյան
15600:31