Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Մի փոքր ձյուն և երկիրը մտնում է քաոսի մեջ, ի՞նչ կլինի, եթե ձյան փոխարեն ռումբեր թափվեն»․ Վահրամ Մարտիրոսյան

148
Երեկ, 17:06
«Մի փոքր ձյուն և երկիրը մտնում է քաոսի մեջ, ի՞նչ կլինի, եթե ձյան փոխարեն ռումբեր թափվեն»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայի ցեղասպանության ֆոնին հայկական տիրույթում ամենատարածված կոչը՝ զինվել, զինվել, զինվելն է։ Եթե դու չունես պետական ձևաչափով կազմակերպվածություն, ապա տարբերությունը մեծ չէ՝ ավտոմատով ես, թե առանց։
Մեր խնդիրը Ցեզարների ու Կալաշնիկովների մեջ չէ, մեր խնդիրը ցածր կազմակերպվածության մեջ է։ Որպես սոցիում իջել ենք տուզեմեցների կազմակերպվածության մակարդակ։ Դեռ դա էլ է հարց, տուզեմեցները իրենց մեջի ամենավախկոտ, փնթի, տգետ, մեծամիտ ու կռուտիտի վարպետին չեն վերցնում ու կարգում իրենց առաջնորդ։
Առաջին Արցախյան պատերազմում հաղթեցինք ոչ թե այն պատճառով, որ բոլորս ավտոմատներով էինք, այլ որովհետև թշնամուց ավելի կազմակերպված էինք։ Իսկ երկրորդ մեծ պատերազմում պարտվեցինք, որովհետև կազմակերպվածության մակարդակով զիջեցինք թշնամուն։
2025 թվականի հայկական բանակը կարգապահության և ներդաշնակության ցուցանիշներով զգալիորեն զիջում է 2020-ի բանակին, մինչդեռ թշնամու 2025-ի բանակը 2020-ի համեմատականով բազմապատիկ ուժեղացել է կրակային հզորության, ճշգրտության և օպերատիվ կառավարման առումով։
Եթե մի փոքր ձյուն է գալիս ու երկիրը մտնում է քաոսի մեջ, պատկերացրեք ինչ կլինի եթե ձյան փոխարեն ռումբեր թափվեն։ Առաջին գծից մինչև Երևան քաոս է լինելու։ Իսկ քաոսի պայմաններում զենքը ընդհանրապես դեր չի խաղում։ Առավոտ կարթնանանք ու հանկարծ Երևանի կենտրոնում կտեսնենք ադրբեջանական բլոկ-պոստեր։ Ում կուզեն, կտանեն Բաքու, ում կուզեն, տեղում կգնդակահարեն, դե իսկ գլուխը կախ իրենց գործը լավ անողներն էլ գլոուխնեերը էլ ավելի կախելով համշենահայերի կվերածվեն»։