Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Չհամընկա՞ն շահերը` քեզ թուրքին կհանձնի ռուսը, ամերիկացին, եվրոպացին, չինացին, հնդիկը». Մհեր Հակոբյան

178
Երեկ, 21:18
«Չհամընկա՞ն շահերը` քեզ թուրքին կհանձնի ռուսը, ամերիկացին, եվրոպացին, չինացին, հնդիկը». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «- Խի՞, որ ռուսի զորքն Արցախում էր, թաթարը չվերցրե՞ց Արցախը, ռուսին էլ լարեց։ Նույնն էլ Ախուրյանի կողմից կարա լինի, նույն ռուսը չի՞, էն էլ նույն թուրքը չի՞, ուղղակի ձախակողմյան,- հարցնում է Հայաստանում չապրող ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը՝ հընթացս ինձ համարելով «ռուսի գովք անող»...
- Ապեր,- պատասխանեցի ես,- Արցախը ռուսը ՊԱՀՈՒՄ էր մի որոշ ժամանկ՝ ԻՐ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ: Հետո այդ շահերը դադարեցին լինել և ռուսն Արցախը հանձնեց: Հիմա, մինչև առաջ անցնելը, նորից կարդա այն տողերը, որտեղ անարդար կերպով ինձ ասացիր, թե ես ռուսի գովքն եմ անում:
Աշխարհում կան ուժեղներ, որոնք որոշում են ամեն ինչ: Խելոքը չի նեղանում, ոչ էլ պահանջում է ուժեղից իրեն պաշտպանել, երկուսն էլ անիմաստ է, խելոքն այնպես է անում, որ իր և ուժեղի շահերն ու հետաքրքրությունները ՀԱՄԸՆԿՆԵՆ: Մի ինչ-որ պահի, օրինակ, Արցախում այդ շահերը համընկան, հետո՝ չհամընկան, այդ թվում նաև՝ մեր սխալների պատճառով:
Նույնը նաև Արաքսի սահման. ԻՐ ՇԱՀԵՐԻ համատեքստում ռուսն այն պաշտպանում է, այնպես արա, որ օգտվես: Այո, չհամընկա՞ն շահերը՝ քեզ թուրքին կհանձնի: Նույն կերպ քեզ թուրքին կհանձնի նաև ամերիկացին, եվրոպացին, չինացին, հնդիկը և այլն: ՀՀ ղեկավարը խնդիր ունի՝ շահագրգռել ուժեղներին:
Այս մասին մի քիչ մտածիր, իսկ եթե քեզ թվում է, թե ռուսը վատն է, մեզ կհանձնի, բայց ամերիկացին, եվրոպացին, չինացին կամ հնդիկը չի հանձնի, ապա շարունակիր հավատալ այդ ՑՆՈՐՔԻՆ:
Հա, ու ի դեպ՝ աշխատիր դիմացինին լավ ճանաչել, նոր միայն իր մասին կարծիք գրել»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան