Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Ինչքա՞ն է հնարավոր լինելու «հատիկ առ հատիկի» թելը վաճառել հանրության վրա». Հակոբ Բադալյան

180
Երեկ, 21:48
«Ինչքա՞ն է հնարավոր լինելու «հատիկ առ հատիկի» թելը վաճառել հանրության վրա». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Եթե որևէ մեկը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի գտնելու իր հետ քաղաքական մրցակցության պարագայում «հատիկ առ հատիկ»-ի տրամաբանություն խաղացնելու և որևէ թել գտնելու ու այդ տրամաբանությամբ քաշելու հնար, առիթ, չարաչար սխալվում է:
Այդտեղ է Նիկոլ Փաշինյանը քաղաքական «տաղանդը»՝ նա գտնելու է այդ առիթը, ու «քաշելու» է թելը «հատիկ առ հատիկի»:
Թող որևէ մեկը չկարծի, թե այդ թելը աշխատելու է միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, նրանց մերձակա շրջապատի հետ ասոցացվածության դեպքում:
Աշխատելո՞ւ է դա, որքա՞ն ժամանակ, ինչքա՞ն է հնարավոր լինելու դա վաճառել հանրության վրա, հանրության ո՞ր մասն է պատրաստ լինելու գնել դա, ու դեռ ինչքա՞ն, սա հարցի մյուս կողմն է: Բայց, թերրս, սա է կարևոր կողմը: Հետևաբար, այդ կողմի վրա պետք է լինի քաղաքական աշխատանքը:
Այսինքն, Փաշինյանին նոր իրավիճակի առաջ կանգնեցնելու համար ոչ թե «նոր» մարդ է պետք, այլ քաղաքական գործունեության գնահատման նոր չափանիշներով առաջնորդվող մարդկանց հանրություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան