Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Հայ ազգը քաղաքական ուժերի գզվռտոցից տուժում է, իսկ թշնամին` ուրախանում». Նարինե Կիրակոսյան

136
Այսօր, 01:06
«Հայ ազգը քաղաքական ուժերի գզվռտոցից տուժում է, իսկ թշնամին` ուրախանում». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարև ձեզ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ։ Ամոթ է, կուռքեր եք ձեզ սարքել ու ժողովրդի աչքի առաջ իրար եք ուտում։ Սերժ Սարգսյան, իբրև քրիստոնյա եք հանդես գալիս, եկեղեցիների վերանորոգման ծրագրեր իրագործում։ Ձեր կողմնակիցները դեստրուկտիվ աղանդավորականների են նման։
Ռոբերտ Քոչարյանի «աջակիցներ», հավատացեք երկրորդ նախագահին շատ դեպքերում արջի ծառայություն եք մատուցում։
Լևոն Տեր-Պետրոսյանի ֆան կլուբը բոլորիդ նայում ու խնդում է։
Ցավալի է, բայց հայ ազգը էս ամենից տուժում է, իսկ թշնամին ուրախանում։ Չեմ ուզում ոչ մեկի գզվռտոցին մասնակից լինել։ Աշխատեք առնվազն իրար միս չուտել։
Ձեր կուռքերի նկարներով լրահոսներս մի ողողեք։
Վերջապես լռեք։ Զզվեցրիք»։