«Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ»․ Էդգար Ղազարյան
![]() «Նիկոլ Փաշինյանին իշխանութան բերել են այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց՝ նրանց թվում կային տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք նպաստել են, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն․․Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն են կրել իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանի համար, բայց, կարծում եմ, նրանցից որևէ մեկը պետք է որ շահագրգռված չլիներ, որ Հայաստանում տեղի ունենար ադրբեջանաթուրքական հեղափոխություն, և որևէ քաղաքացի շահագրգռված չէր կարող լինել դրանում»,- «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների «փոխհրաձգություններին»՝ միմյանց մեղադրելով Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ։ «Այլ բան է, որ մարդիկ եղել են այդ խաբեության զոհը, հավատացել են այդ շառլատանին․․․ Քաղաքական այն ուժերը, որոնք 2021-ին սատարել են Նիկոլ Փաշինյանին, տասնյակ են, բայց հիմա ընդիմախոս են, համոզվել են, որ նա խաբեբա է»,- նշեց Ղազարյանը։։ Նրա դիտարկմամբ՝ հիմա միակ ակտուալ խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ «Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն իրենց ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ՝ անիմաստ հայտարարություններ անելով։ Անհրաժեշտ է ռեալ քաղաքական գործընթաց, մեր պետությունն այս թշնամական ռեժիմի կեղտոտ ու արյունոտ ճիրաններից ազատելու համար»,- ընդգծեց հասարակական-քաղաքական գործիչը։ |
«Մեր ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենը՝ արդարություն»․ Արա Պողոսյան
9103:06«Քայլիստները չեն հիշում, որ Սարիկը ամենաուժեղ նախկիններից է». Գագիկ Համբարյան (լուսանկար)
11102:06«Սրանք իշխանության համար են կռիվ տալիս, իսկ Բաքվի մեր գերիները՝ հայի պատվի ու պետություն ունենալու». Արմինե Օհանյան
14601:38«Մերձավոր Արևելքում ջարդեր դեռ շատ ենք տեսնելու». Ստեփան Դանիելյան
16201:09«Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15300:54«Ինչո՞ւ են աղմկում տարանջատվածները»․ Արմեն Աշոտյան
15600:31