Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Ալավիները հայերին թշնամի չեն ու չեն էլ եղել»․ Սամվել Հայրապետյան

213
Երեկ, 12:36
«Ալավիները հայերին թշնամի չեն ու չեն էլ եղել»․ Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամոթ չէ չիմանալը ամոթ է 21-րդ դարում առանց ինֆորմացիա գտնել կարդալու էշ էշ դուրս տալը։
Ալավիները հայերին թշնամի չեն ու չեն էլ եղել, ասեմ ավելի, դարեր շարունակ հայերն ու ալավիները միասին ապրել ու ապրում են Սիրիայում։ Ալավիները մուսուլմաններ են, սակայն իրենց կրոնի մեջ կան Քրիստոնեական տարրեր։ 1915 թվականի Հայոց մեծ Եղեռնի տարիներին Ալավիները տասնյակ հազարավոր հայերի են օգտել, հյուրընկալել և տեղավորել Սիրիայում։ Ոչ բոլոր մուսուլմաններն են վատը, եթե չգիտեք իմացեք, որ ինչպես Քրիստոնեության այնպես էլ Իսլամի մեջ կան ճյուղեր, Ալավիների շիական մի ուղղություն է ու կրոնի ճյուղը տարբերվում է իրենց սպանդի ենթարկողների, թուրքերի ու ադրբեջանցիների ճյուղերից։
Ալավիները Բաշար Ալ Ասասի կողմնակիցներն են համարվում, ասեմ ավելի Ասադների ողջ ընտանիքը Ալավի է ու Ասադների կառավարման տարիներին ամենալուրջ պաշտոնները զբաղեցրել են Ալավիները։
Կարճ ասած երկար ու լավաշոտ տեքստեր գրելուց առանց գուգլեք, ես պատմաբան չեմ, ծրագրավորող եմ, բայց սիրում եմ կարդալ, ուսումնասիրել ու նոր բաներ իմանալ»։