Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Հայաստանն ի վիճակի է օդանավեր ուղարկել և տարհանել Սիրիայի հայերին»․ Թաթուլ Հակոբյան

170
Երեկ, 11:54
«Հայաստանն ի վիճակի է օդանավեր ուղարկել և տարհանել Սիրիայի հայերին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը այսօր տնտեսապես այնպիսի վիճակում է, որ ի վիճակի է օդանավեր ուղարկել (մենք ազգային ավիափոխադրող չունենք, բայց դա ամենահեշտ լուծվող մասն է) և տարհանել Սիրիայի՝ ալավիներով բնակեցված շրջաններում բնակվող հայերին և ընդհանրապես այն սիրիահայերին, ովքեր ցանկություն կունենան հեռանալ իրենց պետությունից:
Այլ հարց է՝ արդյոք սիրիահայերը ուզում են թողնել իրենց տունուտեղը, իրենց պետությունը և հեռանալ Հայաստան, հետո կորոշեն՝ մնալ մեր երկրում կամ գնալ երրորդ պետություն:
Պետք է նաև նրբանկատ լինել Սիրիայի իշխանությունների կեցվածքի հարցում:
Սիրիահայության և ընդհանրապես Միջին Արևելքի քրիստոնյաների ապագան քննարկման թեմա է դառնում ամեն անգամ, երբ տեղի է ունենում կոտորած, քաղաքացիական կամ ազգամիջյան պատերազմ:
Ամեն դեպքում Հայաստանը, որպես հայության միակ հայրենիք, պետք է պատրաստակամոսւթյուն հայտնի օգնել մեր հանրապետությունից դուրս գտնվող և անել վիճակում հայտնված հայերին:
Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, բայց կարևոր է ցանկությունը և պատասխանատվությունը:
Մեր երկիրը առանց այն էլ ունի բնակչության կարիք:
Այդ բացը լրացնելու համար մենք պետք է դիտարկենք սփյուռքահայությանը առաջին հերթին, բայց նաև Արևելքի քրիստոնյաներին, ինչու ոչ՝ այլ ազգերի:
Սիրիահայերի արդեն իսկ ներկայությունը Հայաստանում շատ բան է փոխել, պատկերացրեք, թե ինչքան կփոխվի մեր երկիրը, դրական իմաստով, եթե ունենանք սփյուռքահայ տարբեր հատվածների ավելի լայն շերտեր, այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, իրանցիներ, հնդիկներ...
Բազմազգ Հայաստանը նախընտրելի է միատարր Հայաստանից:
Հայաստանի ուժը նաև բազմազանության մեջ է:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան