«Ինչո՞ւ այդ կնոջը խառնեցիք այս ամենի մեջ․ ամեն ինչ ջրի երես դուրս կգա»․ Էդգար Համբարձումյանը՝ ԴՕԿ-ին
![]() ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի դատավարության հետ կապված մեծ ակտիվություն է դրսևորում բլոգեր Էդգար Համբարձումյանը, ում Վարդան Ղուկասյանի մայրն իր տեսաուղերձում մեղադրեց ԴՕԿ կուսակցությունը պառակտելու փորձի մեջ։ Էդգար Համբարձումյանի խոսքով ամեն ինչ սկսվեց, երբ նա իր եթերի ժամանակ հայտնեց, որ կուսակցության և մասնավորապես նախագահ Անի Խուդավերդյանի վրա ճնշումներ են գործադրվում։ Նա իր հերթական եթերի ժամանակ կոչ արեց քաղաքացիներին, անտեսելով իր հասցեին հնչած մեղադրանքները, իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի և նրա դատի օրը՝ մարտի 10-ին, անպայման ներկա լինել դատարանի մոտ սպասվող ակցիային։ «Ես ոչ ոքի չեմ վիրավորել, ասել եմ միայն, որ Անի Խուդավերդյանի վրա ճնշումներ կան։ Մենք մեր պայքարը պետք է տանենք առաջ՝ ապացուցելով, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, չնայած ԴՕԿ կուսակցությունն ասում է, որ այդպես չէ։ Ինչի՞ էր պետք Վարդան Ղուկասյանի մայրիկին այս ամենի մեջ խառնել, իրա դարդուցավը թողած, տեքստը տվեցիք, որ ասի՝ Էդգարը փող է հավաքում, որ միկրոֆոն առնի։ Պետք է մարտի 10-ին մեր ամենակարևոր քայլը կատարենք, հետո ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Մեր աջակցությունը պետք է շարունակվի»,- ասաց նա։ |
«Հայոց աշխարհի կանայք ապրեցնող ուժ են»․ Տաթևիկ Հայրապետյան
182Երեկ, 23:24«Կահավորված կանգառասրահների փոխարեն «կահավորված» փոսեր են». Արշակ Սարգսյան
174Երեկ, 23:07«Մարտի 8-ի երկրաշարժը՝ Լոռու մարզի Գոգարան գյուղում»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
227Երեկ, 21:30Լաթաքիայում զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել
290Երեկ, 19:36«Փողոցով իշխանության եկածները պետք է փողոցով էլ հեռացվեն». Մարգարիտ Եսայան
257Երեկ, 18:33«Ոմանք այսօր սպասում են ծաղիկների, իսկ մենք՝ մեր անգին ծաղիկներին՝ որդիներին». անհետ կորածի մայր (տեսանյութ)
231Երեկ, 17:42