Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

Մանե Թանդիլյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

207
Այսօր, 12:24
Մանե Թանդիլյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

Արդեն ինն օր հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է: Երեկ գիշերը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: «Ապրելու երկրի» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Մանե Թանդիլյանն այժմ հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը հացադուլ էր սկսել՝ խնդրելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը: