Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«Նախկին աշխարհակարգը ռուսական փաստարկները ջախջախեցին»․ Ալեն Ղևոնդյան

155
Այսօր, 15:36
«Նախկին աշխարհակարգը ռուսական փաստարկները ջախջախեցին»․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքական գիտութունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամերիկյան քաղաքական ռեալիզմը հուշում է, որ ամենից ծիծաղելին այն է, երբ եվրոպացիները սպառնում են ՌԴ-ին:
ՌԴ-ի զուսպ պահվածքը թուլության նշան չէ, այլ հաշվենկատության ցուցիչ:
Ռուսները դիմացկուն են, երկար տարածությունների ու պայքարի պատրաստ, ու գինը կարևոր չի նրանց համար, քանի որ իրենց համար հաղթանական է արժեքավոր:
Հայերը սեղանների վրա խաղաղության համար էին խմում, մինչդեռ պետք էր/է հաղթանակի համար բաժակ բարձրացնեին:
Ի դեպ, նախկին աշխարհակարգը ռուսական փաստարկները ջախջախեցին, գցեցին մի կողմ:
Իհարկե, հայերը, էմոցիոնալ այլ պատկերացումներ ունեն ՌԴ-ի ու ռուսական քաղաքականության մասին, բայց ոչինչ, հայկական քաղաքական ավանդույթը, որ գեպոլիտիկա ու մեծերի քաղաքականություն է վերլուծում, հազվադեպ է ռեալիզմով առաջնորդվում, մերը՝ քաղաքական ռոմանտիզմն է, ու խաչակրաց արշավանքներ սպասելը, հետո դրանցից նեղվելը: Ցեղասպանությունը միջազգային քաղաքականության գործիք է:
Ցեղասպանվելը նաև կոնկրետ ազգի պոպուլիստական ընտրության արդյունք է. էս պահին դա Սիրիայում է:
Իսկ չցեղասպանվելու համար ազգը պետք է քաղաքական ինքնագիտակցություն ու գիտակցություն ունենա,
որպես արժեք ընդունի իր ով լինելը, Եռաբլուրը ու Ծիծեռնակաբերդի գաղափարը, որպես վրեժի մոտիվացիա սահմանի, Արցախի ազատագրումը արժեք հռչակի և ոչ թե աղքատությունը ուղեղում, ստամոքսը հայտարարի որպես գոյության նպատակ և ամենակարևորը՝ գիշերը АК-12-ի հետ քնի: Ու կարող է մի բան ստացվել: Հոգին, կամքը և միտքն են կառավարում մարդուն, որոնք երեքն էլ հոգևոր կատեգորիաներ են:
Հ.Գ.
Իսկ ուղին Ազգ-բանակ կոնցեպտն է, ոչ թե այն հռչակվածը (upd. վատ իմաստով չէ, քանզի ինքս դրա կրողն եմ եղել), որին, հավանաբար, դուք ծանոթ եք, այլ այն, ինչ մենք ենք մշակել (փոփոխված և ադապտատիվ տարբերակ), որտեղ ՀՀ-ն սպասարկու ներկա հարճի կարգավիճակից վերածվում, է որոշակի դերակատար տեսակի փոքր պետությունների մեջ»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան