Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«Ոչ մի լավ տեղ չտանող քաղաքականության մեջ գլխավորը ոչ թե պատճառն է, այլ՝ հետևանքը»․ Վահագն Սարոյան

139
Այսօր, 12:06
«Ոչ մի լավ տեղ չտանող քաղաքականության մեջ գլխավորը ոչ թե պատճառն է, այլ՝ հետևանքը»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ակամայից ցանկություն առաջացավ բովանդակային դիտարկում իրականացնել վերջին մի քանի օրերին երկրորդ նախագահի թիմակից համարվող անձանց և սպասարկող շրջանակների կողմից ՀՀԿ-ին և Նախագահ Սարգսյանին թիրախավորող տեքստերի մեջ, առանձնացնել ասելիքն ու էմոցիան: Հատկապես սոցցանցային տիրույթում արած իմ դիտարկումներից այսպիսի միտում եմ ֆիքսել, որի հետ համամիտ կլինեն շատերը, կարծում եմ:
Ուրեմն՝ ՀՀԿ գործիչների տեքստերում նկատելի է սոցցանցային, հանրային խոսքի, հայտարարությունների մակարդակում բախումներն և հակասությունները ռացիոնալ դաշտ բերելու և դրանք հաղթահարելու նպատակ: Ազնիվ, կառուցողական մղում է, կարծում եմ:
Քանի որ ասելիքը, այս՝ ոչ մի լավ բանի չհանգեցնող, իրադրությունը հարթելու, գլխավոր նպատակը այլ տեղ ուղղելու՝ «նրան մատ անելու» մասին է, հասարակության խաթարված ամբողջականությունը վերականգնելու մասին է, գործող իշխանություններին հեռացնելու վերաբերյալ գոյություն ունեցող կոնսենսուսի պահպանման մասին է, կայունության ապահովման մասին է և ի վերջո մեղադրանքների մեջ զգուշության մասին է, քանի որ փաստերը միշտ զորավոր են դարձնում էմոցիոնալ պոռթկումների վրա ազդեցությունը:
Սակայն ցավալիորեն և արդարացիորեն պետք է արձանագրենք, որ բացասական էմոցիայի վրա խարսխված տրամաբանական ու փաստական խզումներով ասելիքը, կամ դրա բացակայությունը առկա է ՀՀԿ-ին թրախավորող գրեթե բոլոր տեքստերում ու խոսքերում: Եվ ամենակարևորը՝ վերը նշածս բացասական էմոցիան (էմոցիան հասկանալ ըստ ճաշակի), որը դրված է տեքստերի մեջ, ակամայից բորբոքում է կոնֆլիկտայնություն:
Արդարացի միտք է առաջանում, որ չափազանց կարևոր է գիտակցել՝ այս ոչ մի լավ տեղ չտանող քաղաքականության մեջ գլխավորը ոչ թե պատճառն է, այլ այս ամենի հետևանքը.
1. Ի՞նչ կունենանք մենք արդյունքում,
2. ո՞վ է շահելու այս վիճակից,
3. ի՞նչ է տալու սա Հայաստանին,
4. ի՞նչպիսի գիտակցում ու հանրային կարծիք է ստեղծում այս վիճակը երկրի ապագայով մտահոգված հասարակության մոտ»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան