Երևան`   +31 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի օլիգարխների նկատմամբ, և հակամարտությունը կդադարի»․ Մասկ

594
Կիրակի, 09 մարտի, 2025 թ., 11:13
«Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի օլիգարխների նկատմամբ, և հակամարտությունը կդադարի»․ Մասկ

ԱՄՆ պետական արդյունավետության գերատեսչության ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գիտի՝ ինչպես դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ «Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի Top 10 օլիգարխների, հատկապես Մոնակոյում առանձնատներ ունեցողների նկատմամբ, և դա անմիջապես կդադարի։ Սա առեղծվածի բանալին է»,- գրել է Մասկը X-ի սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Իլոն Մասկը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել էր հեռանալ պաշտոնից և մեկնել չեզոք երկիր՝ առաջարկելով համաներում՝ ժողովրդավարության խաղաղ անցման դիմաց։