«Հայր և որդի Պուտրոսները պատահական կրակոցների զոհ չեն, նրանց սպանել են»․ «Արևելք»
![]() Սիրիայի ծովափնյա շրջաններում կառավարական ուժերի և նախկին նախագահի զինված կողմնակիցների միջև տեղի ունեցող բախումները հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Լրատվամիջոցները հայտնում են միայն խաղաղ բնակչության շրջանում 700-ից ավելի զոհի մասին։ Հայտնել էինք, որ նրանց մեջ նաև հայեր կան։ «Արևելք»-ի տեղեկություններով, Լաթաքիայում զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ նրանց սպանել են։ «Արևելք»-ը Լաթաքիայի իր աղբյուրից տեղեկացել է, որ հայր և որդի Պուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել և կրակելով սպանել են։ Թե բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։ Նշվում է, որ Պուտրոսներն այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են Ասադների ծննդավայր Կարդահայում, և այսօր պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։ Հայր և որդի Անտուան և Ֆադի Պուտրոսները, «Արևելք»-ի տեղեկություններով, պատկանում են Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող մի ինքնատիպ հայկական համայնքի, որը հայտնի է «հին հայեր» անվամբ։ Այս համայնքի ներկայացուցիչները, հիմնականում արաբախոս լինելով, հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, ձգտում են պահել հայկականությունն ու ինքնությունը, որը դարերի ընթացքում նահանջել է։
|
«Հայոց աշխարհի կանայք ապրեցնող ուժ են»․ Տաթևիկ Հայրապետյան
182Երեկ, 23:24«Կահավորված կանգառասրահների փոխարեն «կահավորված» փոսեր են». Արշակ Սարգսյան
174Երեկ, 23:07«Մարտի 8-ի երկրաշարժը՝ Լոռու մարզի Գոգարան գյուղում»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
227Երեկ, 21:30Լաթաքիայում զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել
290Երեկ, 19:36«Փողոցով իշխանության եկածները պետք է փողոցով էլ հեռացվեն». Մարգարիտ Եսայան
257Երեկ, 18:33«Ոմանք այսօր սպասում են ծաղիկների, իսկ մենք՝ մեր անգին ծաղիկներին՝ որդիներին». անհետ կորածի մայր (տեսանյութ)
231Երեկ, 17:42