Փարիզը 195 միլիոն եվրոյի զենք կհատկացնի Կիևին
![]() Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ մտադիր է օգտագործել ռուսական սառեցված ակտիվների տոկոսները՝ Ուկրաինային 195 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության փաթեթ պատրաստելու համար։ Այս մասին նա խոսել է La Tribune Dimanche-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդ գումարը «թույլ կտա մատակարարել 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև AASM ռումբեր, որոնցով զինված են ուկրաինական Mirage 2000-ները»։ Հարցազրույցում Լեկորնուն նշել է նաև Ուկրաինա հին տեխնիկայի, «մասնավորապես AMX-10RC տանկերի և առաջնագծի զրահատեխնիկայի (VAB) տեղափոխումն արագացնելու մասին»։ Հիշեցնենք, որ 2024 թվականին G7-ը համաձայնել է Ուկրաինային համատեղ 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները. միջոցները կտրամադրվեն պաշտոնապես որպես վարկ, բայց կմարվեն՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
