Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Հյուսիսային պողոտան կդառնա արյան ծով, եթե թուրքի վաստակներին չհեռացնենք». Սամվել Ասլիկյան

164
Այսօր, 02:06
«Հյուսիսային պողոտան կդառնա արյան ծով, եթե թուրքի վաստակներին չհեռացնենք». Սամվել Ասլիկյան

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրայում ցեղասպանություն է տեղի ունենում։ Լաթակիան Երևանից 700 կմ է հեռու։
Պետք է դուրս գալ կեղծ պացիֆիստական և «խաղաղության դարաշրջանի» մոլուցքի սինդրոմից ու հասկանալ, որ Երևանը կարող է դառնալ Լաթակիա։ Նույնիսկ ոչ Արցախ, այլ՝ Լաթակիա։
Այս վիժվածքին պետք է հեռացնել և ռուս-թուրքական շրջանակներից դուրս նորմալ ազգային իշխանություններ հիմնել, եթե չեք ուզում, որ Հյուսիսային պողոտան դառնա արյան ծով։
Աշխարհը մտել է անկայուն փուլ. չկա ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ էլ օրենք։ Ալիևը հաստատ կօգտվի հարմար պահից, որքան էլ ուզում եք այստեղ խաղաղություն մուրալ։
Պետք է պատրաստվենք ազգովի կռվելու։ Բայց դրա համար այս թուրքի վաստակներին պետք է հեռացնենք։
Բայց ոնց տեսնում եմ՝ հայ հասարակությունը չի ուզում դա, ու իր համար, հանգիստ ապրում է»:

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան