Tesla-ի վաճառքը Եվրոպայում գրեթե կրկնակի անկում է գրանցել
![]() Հունվարին Իլոն Մասկի ընկերությունը վաճառել է ընդամենը 9945 ավտոմեքենա, ինչը 45%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Միևնույն ժամանակ, էլեկտրամոբիլների ընդհանուր շուկան աճել է 37%-ով։ Tesla-ն Գերմանիայում վաճառել է 1277 նոր ավտոմեքենա, ինչն ամենացածր արդյունքն է 2021 թվականի հուլիսից ի վեր։ Ֆրանսիայում վաճառքները նվազել են 63%-ով, իսկ Մեծ Բրիտանիայում ընկերությունը վաճառքի առումով պարտվել է չինական BYD-ին: Վերլուծաբանները անկումը կապում են նոր Model Y-ին անցմամբ պայմանավորված պահուստների պակասի հետ. ֆինանսական տնօրեն Վայբհավ Թանեջան նախազգուշացրել էր թարմացումների պատճառով ուշացումների մասին: Tesla-ի բաժնետոմսերը մեկ շաբաթ առաջ NASDAQ-ում էժանացել են 6,34%-ով և 5 առևտրային սեսիաներում կորցրել են գրեթե 17%: Ընկերության արժեքը նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլարով այն մտավախությունների ֆոնին, որ Tesla-ն հետ է մնում այնպիսի մրցակիցներից, ինչպիսին է BYD-ը, որը հագեցված է DeepSeek արհեստական ինտելեկտով: |

Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ
9620:36
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
190Երեկ, 18:36
«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
22519.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
19918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17716.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22611.11.2026, 23:30
