«30 եվրոպական երկրներ պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային»․ Մակրոն
![]() Մոտ 30 եվրոպական երկրներ պատրաստ են մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են նման գործարքի մաս կազմել՝ այս կամ այն ձևով անվտանգության երաշխիքներ տրամադրել», - ասել է նա: Մակրոնը հավելել է, որ այս պետություններն ԱՄՆ-ից «համերաշխության ազդանշան» են ակնկալում, եթե Ռուսաստանը խախտի պայմանավորվածությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում եվրոպացի զինծառայողներին որպես խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցում։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ անվտանգության երաշխիքներ է ակնկալում ԱՄՆ-ից, Եվրոմիությունից և ողջ Եվրոպայից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
