ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ երկու բանաձև է ընդունել
![]() Ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց միանգամից երկու բանաձև։ Ռուսաստանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձևի օգտին քվեարկող երկրների թիվը շատ ավելի քիչ էր, քան նախորդ տարիներին։ «Ուկրաինայում համապարփակ, արդար և տևական խաղաղությունը խթանող» բանաձևը պատրաստվել է ԵՄ երկրների և Ուկրաինայի կողմից։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 93, «ձեռնպահ»՝ 65, «դեմ»՝ 18 երկիր։ Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ «Խաղաղության ճանապարհը» բանաձեւը ներկայացրել է ԱՄՆ-ն։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 92 երկիր, «դեմ»՝ ութը (Բելառուս, Բուրկինա Ֆասո, Կորեայի Հանրապետություն, Մալի, Նիգեր, Նիկարագուա, Ռուսաստան, Սուդան), 73-ը ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ Ուկրաինան, Իսրայելը և Չինաստանը։ Միացյալ Նահանգները նույնպես ձեռնպահ մնաց այն բանից հետո, երբ ռուսական ներխուժման վերաբերյալ տեքստում եվրոպական երկրների կողմից փոփոխություններ մտցվեցին։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի սատարել «ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին» բանաձևի ամերիկյան տարբերակում ՌԴ-ի առաջարկած փոփոխությունը։ ![]() |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06

