«Միշիկխանան, նախկին ու ներկա կրիմինալը, այլ դրածոներ պետք է արժանի պատասխան ստանան գյումրեցուց». Արայիկ Հարությունյան
![]() Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները «Կոալիցիոն իշխանությունը, որը միտված էր կարգավորելու նախորդ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, ցավոք, չկատարեց իր առջև դրված խնդիրները: Հիմա Գյումրին ու գյումրեցին 100 տոկոսանոց հնարավորություն ունեն ընտրելու միակուսակցական իշխանություն, որը համագործակցելով կառավարության հետ՝ կլուծի իր առջև դրված խնդիրները: Կառավարության մասնակցությամբ և աջակցությամբ անցած յոթ տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Բայց ինչպես և մյուս համայնքներում, դեռ շատ անելիք կա: Իսկ ինչու՞ գյումրեցին պետք է ընտրի ՔՊ-ի թեկնածու ՍԱՐԻԿ Մինասյանին՝ Մեր Սարիկին: - Սարիկ Մինասյանը Հեղափոխության գաղափարների կրող մարդ է: - Աշխատասեր է: Հատկապես վերջին տարիներին ղեկավարելով Միասնական սոցիալական ծառայության Գյումրու գրասենյակը՝ կարողացել է ապացուցել, որ խարդախությունների գնացող չէ, պայմանավորվածությունների տրվող չէ, միջոցները արդյունավետ ծախսելու կողմնակից է: - Հարգված է Գյումրու տարբեր շրջանակների կողմից՝ դպրոցից մինչև բակ ու փողոց, կոմունալի ծառայողից մինչև բարձր պաշտոնյաներ: - Քիչ խոսում է, շատ գործում, ինչի մասին վկայում են Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում իր արված բազմաթիվ աշխատանքները: - Կրիմինալ չէ, խամաճիկ չէ, ծանր ծով տղա է: Կոչս է՝ ակտիվ հետևել քարոզարշավին, չհոգնել, չտրվել մեդիաաղմուկներին ու ստերին, միշիկխանան, նախկին ու ներկա կրիմինալը, այլ դրածոներ պետք է արժանի պատասխան ստանան գյումրեցուց՝ քվեով: Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Գյումրին էլ ավելի է ծաղկելու ու լավ քաղաքագլուխ է ունենալու»,- նշել է նա: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան |
Բացահայտվել են պարեկների կողմից վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր
5316:00«429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում»․ ԿԽՄԿ
12714:31«Տուգանքի հետ կապված՝ կինոն նոր է սկսվում»․ 222Lava
8214:06«Մայրաքաղաքում այս պատկերն է»․ Արմեն Քոչարյան (լուսանկար)
9313:36Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին (տեսանյութ)
9413:06Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման
8812:54