Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ խոշոր տնտեսական նախագծերի զարգացման մասին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Ռուսաստանի հետ համատեղ տնտեսական խոշոր նախագծեր։ «Ես լուրջ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ավարտի, ինչպես նաև խոշոր տնտեսական գործարքների շուրջ, որոնք տեղի կունենան Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։ Բանակցությունները շատ լավ են ընթանում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփն իր գրառումը գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից և G7-ի անդամների հետ Ուկրաինայում հակամարտության բռնկման վերաբերյալ զանգից հետո։ «Բոլորը ցանկություն հայտնեցին դադարեցնել պատերազմը, և ես ընդգծեցի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև «Կրիտիկական օգտակար հանածոների և հազվագյուտ երկրային տարրերի մասին» համաձայնագրի կարևորությունը, որը, հուսով ենք, շուտով կստորագրվի»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփն ընդգծել է, որ համաձայնագիրը, որն, ըստ էության, լինելու է «Տնտեսական գործընկերություն», կապահովի Վաշինգթոնի կողմից Ուկրաինային աջակցելու համար ներդրված միջոցների վերադարձը, ինչպես նաև կօգնի երկրի տնտեսության զարգացմանը հակամարտության ավարտից հետո։ Փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, իսկ փետրվարի 18-ին Ռիադում կայացել են բանակցություններ ռուս-ամերիկյան պատվիրակությունների միջև, որից հետո կողմերը պայմանավորվել են անհապաղ սկսել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը։ Փետրվարի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը համաձայնության է եկել Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային օգտակար հանածոների վերաբերյալ, սակայն Կիևը «խզել է այն երկու օր առաջ»: |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
