Զելենսկին ափերից դուրս է եկել ու բղավել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի վրա. Financial Times
161
Երեկ, 21:02
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափերից դուրս է եկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է փետրվարի 12-ին Կիևում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով միջադեպին ներկա աղբյուրին, գրում է Financial Times-ը։ Աղբյուրը նշում է, որ «Միջազգային աջակցության համար Զելենսկու պայքարը լիովին դրսևորվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ» Կիևի գրասենյակի մոտ, «որտեղ լարվածությունը բռնկվել է Ուկրաինայի կարևորագույն ռազմավարական դաշինքի ապագայի շուրջ»: Պարբերականը պնդում է, որ Ուկրաինայի նախագահն, իբր, բղավել է ամերիկացի նախարարի վրա: «Նա շատ զայրացած էր»,- Ուկրաինայի նախագահի մասին ասել է ներկաներից մեկը։ Այն ժամանակ նրանց հանդիպումը վերաբերում էր հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքին, որն ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել՝ փոխհատուցելու Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ժամանակ Ուկրաինային ցուցաբերած իր աջակցությունը: Ըստ ուկրաինական աղբյուրների՝ Բեսենթը Զելենսկիից պահանջել է անհապաղ ստորագրել համաձայնագիրը, սակայն Ուկրաինայի նախագահը հրաժարվել է։ Թրամփը նախկինում խոսել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի նկատմամբ «կոպիտ վերաբերմունքի» մասին։ Ամերիկայի նախագահն ասել է, որ Բեսենթը երկար ճանապարհ է ունեցել դեպի Կիև, և որ այդ ճանապարհորդությունը «վտանգավոր է եղել»։ «Սքոթ Բեսենթն իրականում գնացել է այնտեղ և նրան բավականին կոպիտ են վերաբերվել, քանի որ նրանք հիմնականում նրան «ոչ» են ասել, իսկ Զելենսկին քնած է եղել և չի կարողացել հանդիպել նրա հետ»,- ասել էր Թրամփը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է «վերակենդանացնել» Ուկրաինայի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել։ Թրամփը վերջերս քննադատել էր Զելենսկիին ուկրաինական հանքային ռեսուրսների յուրացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հրաժարվելու համար։ Նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նույնպես Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի մի շարք կոշտ հայտարարությունները կապել է Ուկրաինայի համար ձեռնտու համաձայնագիր ստորագրելուց հրաժարվելու հետ։