Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Հին աշխարհակարգի փլատակների տակ հայտնվել են ոչ միայն միջազգային ինստիտուտները, այլև ներազգային». Անի Սամսոնյան

73
Այսօր, 04:06
«Հին աշխարհակարգի փլատակների տակ հայտնվել են ոչ միայն միջազգային ինստիտուտները, այլև ներազգային». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արտաքին հարաբերությունները կառուցվում են աշխարհի տարբեր երկրներում ընտրական գործընթացների գրագետ վերլուծության, դրանց վերջնաարդյունքը հնարավորինս կանխատեսելու վրա, որպեսզի անզգույշ, չմտածված կամ ավելորդ քայլեր չարվեն մինչև նոր իշխանության ձևավորումը այդ երկրում:
Ինձ մոտ տպավորություն է, որ պաշտոնական Երևանը աշխատում է գործընկեր պետություններում հեռացող ղեկավարներին բերման ենթարկելու ու մի կիսատ պռատ հայամետ հայտարարություն կամ թուղթ պոկելու վրա, որպեսզի հետո նրանց հաջորդողները կանգնեն փաստի առաջ: Երևի՝ իբր թե ինստիտուցիոնալիզմի իներցիայով: Բայց այդպես չի լինում:
Մեռած պայմանավորվածությունները ավելացնում են արտաքին գործընկերության թուղթն ու թանաքը, բայց ռեալ գործի թղթապանակը այդպես էլ մնում է դատարկ:
Պետք է մի բան նաև հաշվի առնել, որ հին աշխարհակարգի փլատակների տակ հայտնվել են ոչ միայն միջազգային ինստիտուտները, այլև ներազգային: Եվ այս քաոտիկ պայմաններում նոր աշխարհակարգը՝ նոր ինստիտիցիոնալ մոտեցումներով ձևավորվում է ուժեղ և ազդեցիկ անհատների «ռեալ պոլիտիկ» որոշումների գծագրերով:
ԱՄՆ-ից հետո Գերմանիայում իշխանությունը ևս պարտվեց»։

Աղբյուրը`   Անի Սամսոնյան