Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Նիկոլը մուրճը հանելու է. հանրաքվեն կեղծվելու է». Աննա Մկրտչյան

75
Երեկ, 21:48
«Նիկոլը մուրճը հանելու է. հանրաքվեն կեղծվելու է». Աննա Մկրտչյան

«Մե՛կ անունը դնում են Սահմանադրական փոփոխույթուններ, մե՛կ՝ Սահմանադրության փոփոխություն: Իրականում Նիկոլի համար միակ ցանկալի վերջնարդյունքը Հայաստանի երրորդ պետականության անկումն է, ինչին ինքը գնում է»,-«ԱրմԼուր»-ի եթերում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Պատգամավորը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության համար անցկացվելիք հանրաքվեին, ընդգծել է որ դա չի լինելու ազատ և թափանցիկ: «Մտածում եք՝ Նիկոլը մուրճը չի՞ հանելու, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ամբողջ իրավական համակարգը չի՞ լծվելու այս գործին: Իհարկե լծվելու են և հանրաքվեն կեղծվելու է, ինչպես կեղծվել են 2021-ի ընտրությունները»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ այն պրոցեսները, որ տանում է Նիկոլ Փաշինյանը, ուղղված են միայն հային կամքից զրկելուն, վախի մթնոլորտ ստեղծելուն:

«Նիկոլը մուրճը հանելու է. հանրաքվեն կեղծվելու է». Աննա Մկրտչյան