Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Այս իշխանությունը չի կարող խուսափել միջանցք տրամադրելուց». Միքայել Աջապահյան

58
Երեկ, 23:54
«Այս իշխանությունը չի կարող խուսափել միջանցք տրամադրելուց». Միքայել Աջապահյան

«Այս իշխանությունը չի կարող խուսափել Ադրբեջանին Սյունիքի ճանապարհը տալուց: Ինքը խոսակցություններով հող է նախապատրաստում այդ անելանելիությունը, անխուսափելիությունը ներկայացնելու և ասելու, որ անխուսափելի էր, չտայի՝ պատերազմ էր լինելու, Կապանն ու Գորիսն էի տանելու»,-«24 Նյուզ»-ի եթերում նման տեսակետ հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Արքեպիսկոպոսի խոսքով այս իշխանությունը հայախոս, բայց ոչ հայկական իշխանություն է: «Ամեն օրը, որ սրանք մնում են, դժվարեցնելու է հաջորդ իշխանության օրը: Սրանք փակուղի են առաջացրել, չեն կարող մերժել և խուսափել Զանգեզուրի միջանցքը տրամադրելուց: Եթե մնան, տրամադրելու են: Դա լինելու է մինիմումը, եթե ամբողջ Սյունիքը չտրամադրեն: Այնքան ապիկար են, որ ամբողջ Սյունիքն էլ կտրամադրեն»,-նշեց արքեպիսկոպոսը և, խոսելով այդ ամենի կանխման մասին, ընդգծեց, որ ժողովուրդը միայն կարող է կանխել՝ կա՛մ ժողովրդական ապստամբությամբ, կա՛մ իբրև թե ընտրություններով:

«Այս իշխանությունը չի կարող խուսափել միջանցք դրամադրելուց». Միքայել Աջապահյան