Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ-ի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
![]() ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին, ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։ Օրակարգային այլ հարցերի շարքում անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է խնդիրը հասցեագրելու ուղղությամբ ՀՀ կողմից արտահայտված պատրաստակամությունն ու քայլերը՝ հաշվի առնելով անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների համար հարցի զգայունությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար բնույթի հարցերի լուծումը կարող է լինել կարևոր գործոն ամբողջական կարգավորման և կայուն խաղաղության հաստատման գործում։ |

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
21900:18
Պարգևներ են հանձնվել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
144Երեկ, 17:06
Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
111Երեկ, 10:24
Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին
14724.06.2026, 13:24
Դավիթ Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները
17523.06.2026, 18:30
Քննչական կոմիտեն՝ Իշխան Սաղաթելյանին առնչվող քրեական վարույթի մասին
17323.06.2026, 15:30
