«Պեդրոն դեռ հնարավորություն ունի դատական հայցից խուսափելու». Ալեն Սիմոնյան
70
Երեկ, 21:18
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը. «Մամուլի տեսություն 4 1) Չնայած նրան, որ արդեն վաղուց հայտնի է, որ իմ եղբոր՝ իբր Ասֆալտի մագնատ լինելու մասին լուրը ֆեյք է, քանզի եղբայրս ճանապարհաշինությամբ զբաղվող որևէ կազմակերպությունում երբևէ գեթ 1% մասնաբաժին չունի և չի ունեցել և արդեն գրեթե 2 տարի է լքել է նախկին աշխատատեղը, որտեղ կարճ ժամանակով տնօրեն է աշխատել, լքել է նաև մամուլի շահարկումների պատճառով, սակայն մամուլի ներկայացուցիչները պահը բաց չթողեցին և Պեդրո անունով ավագանու գրառումը, ուր ինքն իբր աչքերին չէր հավատում, որ անցյալ տարի այն կազմակերպությունը, որն իբր եղբորինս է, եսիմ քանի միլիոն դրամի տենդեր է հաղթել, և կրկին ֆռացրին և կպցրին իմ եղբորը և ինձ: Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու, որում պահանջում ենք հերքել այդ զրպարտությունը, հակառակ պարագայում դատարան ենք դիմելու նույն պահանջով, գումարած փոխհատուցումը: Պեդրոն դատական հայցից խուսափելու դեռ ժամանակ և հնարավորություն ունի: Քեզ տեսնենք, Պեդռո՛, Պեդռո՛, Պեդռո՛, ԴՈՒԽՈՎ! 2) Երևանի քաղաքապետարանը, չնայած առատ ձյան պարագայում օդում չկարողացավ ձյան փաթիլները որսալ և գիշերը Երևանը Լապլանդիա էր հիշեցնում, բայց ակնհայտ է, որ քաղաքապետարանն ամեն բան արեց մեծաքանակ ձյան հարցն անհրաժեշտության դեպքում նույնիսկ քաղաքապետի մակարդակով բահերով լուծելու համար: Լավին լավը ասենք: 3) Շաբաթվա ուրախ տրամադրությունն ապահովեց Հայկ Մարությանը, ով առաջարկեց բոյկոտել տրանսպորտի բարեփոխումները, մի 70.000 մարդու համոզեց, որ ստորագրեն դրա համար, ընթացքում մի քաղաքացու ասաց թմրամոլ, 4 հոլովակ նկարեց և գնաց Իսպանիա՝ համերգ տալու: «Դուք բոյկոտեք, ես հեսա կգամ» տրամաբանությամբ իրոք որ քաղաքական պայքարը երբեք այսքան հարմար չի եղել: 4)Այսօր Ուկրաինայում պատերազմի երրորդ տարին է լրանում, այն անհավանական դաժան և մարդկության համար ցավալի արյունահեղություն է, դրան էր նախորդել Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, ու այս երկու պատերազմներն իրար հետ անմիջական ուղիղ կապ ունեն: Պատերազմը դժոխքի ամենավառ արտահայտումն է, և երբ այդ դռները բացում ես, հաղթող չես կարող լինել, որքան ուզում ես զորահանդես արա և ինքդ քեզ մեծարի, միայն թե հրեշների քանակն է ավելանում: 5) Քոչարյանի այն պնդումը, թե իրենք ակտիվ մասնակցելու են ներքաղաքական կյանքին և ակնարկը, որ մասնակցելու են հերթական ԱԺ ընտրություններին, մի հարց բաց է թողել, արդյոք իրենք քարոզարշավին ուղիղ ասելո՞ւ են, որ չեն գալու ԱԺ դահլիճ և չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին, ու արդյոք ասելո՞ւ են, որ կրկին չեն վերցնելու իրենց հասանելիք հանձնաժողովների ղեկավարների և փոխխոսնակի պաշտոնը, եթե, իհարկե, դա Իշխան Սաղաթելյանը չէ»: