«Մենք դեմ չենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, բայց պետք է իրատես լինենք»․ Ֆիդան
![]() Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցում։ «Մենք դեմ չենք, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, բայց պետք է իրատես լինենք։ Սա նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված պաշտոնական դիրքորոշումն է»,- ընդգծել է նախարարը ամերիկյան Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փոխել ԱՄՆ մոտեցումը Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցում, Ֆիդանը պատասխանել է՝ «Ես վստահ չեմ, որ նույնիսկ ԱՄՆ նախկին իշխանություններն իսկապես կողմ են եղել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ուստի չեմ կարծում, որ այժմ այս հարցում նոր մոտեցում է ի հայտ եկել»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան դրան ձգտում է սեփական անվտանգությունը երաշխավորելու համար։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
