Տուսկն առաջարկել է Ուկրաինայի հարցում ԵՄ գործողությունների երեք տարբերակ
1009
Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ., 11:50
![]() Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առանց Եվրոպայի մասնակցության բանակցությունների ֆոնին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցցանցում պահանջել է գործի անցնել և առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ գործողությունների երեք տարբերակ։ «1.Եկեք Ուկրաինային մեր օգնությունը ֆինանսավորենք սառեցված ռուսական ակտիվներից: 2. Ուժեղացնենք օդային պաշտպանությունը, Բալթյան երկրների և ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ ունեցած սահմանների պաշտպանությունը: 3. Շտապ ընդունենք նոր ֆինանսական կանոններ ԵՄ անվտանգության և պաշտպանության ֆինանսավորման համար: Հիմա՛», — գրել է նա։ Նախօրեին Տուսկը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարկադիր կապիտուլյացիան կնշանակի ամբողջ արեւմտյան հանրության կապիտուլյացիա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
