«ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին փոխանցված կնոջ մարմինը չի հաջողվել նույնականացնել»․ Իսրայելի ՊԲ
![]() Երեկ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին փոխանցված կնոջ մարմինը չի պատկանում Շիրի Բիբասին կամ մեկ այլ պատանդի, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից։ Նախօրեին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելին է փոխանցել 83-ամյա Օդեդ Լիֆշիցի, ինչպես նաև Շիրի Բիբասի և նրա երեխաների՝ Արիելի և Քֆիրի աճյունները։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Թել Ավիվի դատաբժշկական կենտրոն նույնականացման համար։ Փորձագետները նույնականացրել են երեք պատանդների՝ Շիրի Բիբասի և Օդեդ Լիֆշիցի երեխաների մարմինները, գրում է The Times of Israel-ը։ Կնոջ մարմինը, որը, ըստ Համասի, Շիրի Բիբասինն է, չի հաջողվել նույնականացնել: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կնոջ դին չի պատկանում Շիրի Բիբասին կամ որևէ այլ պատանդի, և դա «լուրջ խախտում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից, որը, համաձայն պայմանագրի, պարտավոր է վերադարձնել չորս զոհված պատանդներին»։ Փորձաքննության արդյունքների համաձայն՝ Շիրի Բիբասի երեխաները սպանվել են 2023 թվականի նոյեմբերին։ Արիելը չորս տարեկան էր, Քֆիրը՝ տասը ամսական։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
