Ձյուն, բուք, մառախուղ. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։ Վանաձոր-Սպիտակ (մինչև 12-րդ կմ), Վանաձոր-Ձորագետ, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան (մինչև ոլորաններ) ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ «Մեղրու սար» կոչվող հատվածը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Լոռու և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի ոլորանները և Տավուշի մարզի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի (բացի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներից), Լոռու և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։ Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |
«Երևանում 10 ժամվա ընթացքում կես ամսվա նորմայի չափով ձյուն է տեղացել»․ Գագիկ Սուրենյան
4322:54Հերթական դատավարության ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել
5322:42Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր
5822:36«Քրեական վարույթով անցնող Բեգոյանին Մարությանն աշխատանքից ազատել էր, Ավինյանը վերադարձրել է»․ Պեդրո Զարոկյան (լուսանկար)
6822:30Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
7622:24««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով»․ Գեղամ Ասատրյան
5822:18