Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

Սպասվում է սաստիկ ձյուն

188
Երեկ, 08:30
Սպասվում է սաստիկ ձյուն

Ուշադրություն
Փետրվարի 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի ևս 10-12 աստիճանով։

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 18.0°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -20.3°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.5°C