Գերմանիայում կոչ են արել համազգային հարցում անցկացնել՝ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ
![]() Գերմանական «Սառա Վագենկնեխտ-միություն հանուն բանականության և արդարության» (SWU) կուսակցությունը կոչ է անում համազգային հարցում անցկացնել Ուկրաինային Գերմանիայի աջակցության շարունակման վերաբերյալ, հայտնել է կուսակցության ղեկավար Սառա Վագենկնեխտը։ «Մենք պահանջում ենք համազգային հարցում անցկացնել Ուկրաինայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականության վերաբերյալ»,- ասել է Վագենկնեխտը Berliner Zeitung թերթին։ Վագենկնեխտը կարծում է, որ գերմանական զորքերի հնարավոր ուղարկումն Ուկրաինա ծանր բեռ կլինի Գերմանիայի համար։ Վագենկնեխտն ընդգծել է, որ իր կուսակցությունը, ինչպես և բնակչության մեծ մասը, դեմ է Ուկրաինային զենքի համար միլիարդների հետագա հատկացմանը և գերմանական զորքեր ուղարկելուն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
