«Զելենսկին «վանդակի» մեջ է». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կիև է ժամանում Ուկրաինայի հարցով Դոնալդ Տրամպի հատուկ բանագնաց Կիտ Կելլոգը: Նրա այցից առաջ Տրամպը պարզապես ուժգին գրոհ է իրականացրել Զելենսկու ուղղությամբ, նաև հայտարարելով, որ, եթե նա ուշքի չգա և չանցկացնի նախագահի ընտրություն, ապա կկորցնի երկիրը: Սա շատ կոշտ զգուշացում է, ըստ իս, ինչին երեկ անդրադարձա: Կրկնեմ, կարծում եմ դա ավելի շուտ զգուշացում է ուկրաինացիներին, որ, ինչքան երկար մնա Զելենսկին, այնքան խաղաղության հասնելու համար Ուկրաինան ստիպված կլինի վճարել թանկ գին: Եվ այստեղ ասեմ ավելին: Ըստ իս, բոլորովին բացառված չէ, որ առաջիկայում ռազմաճակատում կարող են լինել էական փոփոխություններ, որոնք «դուրս գրվեն» հենց Զելենսկու համառության վրա: Այլ կերպ ասած, Զելենսկին խոշոր հաշվով «վանդակի» մեջ է: Սակայն, այս իմաստով ուզում եմ նաև հիշեցնել մեկ այլ բան: Տրամպը, ըստ էության, խնդիրը ձևակերպել է շատ ավելի վաղ, քան Ռիյադի բանակցությունը: Դեռևս հունվարի 9-ին, երբ Տրամպը դեռ ընտրված նախագահ էր և Կելլոգն էլ ոչ թե նշանակված, այլ հայտարարված հատուկ բանագնաց, արեց հետևյալ հայտարարությունը. «Ես կարծում եմ մարդիկ պետք է հասկանան՝ նա (Տրամպը), չի պատրաստվում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսաստանցիներին: Նա իսկապես փորձում է փրկել Ուկրաինան և պաահպանել նրա սուվերենությունը»: Կելլոգը դեռ հունվարի 9-ին է, ըստ էության, ձևակերպել իրավիճակն ու խնդիրը, որ հարցը Ուկրաինայի սուվերենության, այլ կերպ ասած՝ Ուկրաինա պետության պահպանումն է ընդհանրապես: Տրամպի հայտարարությունը Զելենսկու առնչությամբ, թե՝ ուշքի չգալու դեպքում կկորցնի երկիրը, պետք է դիտարկել այդ շրջանակում: Հարց կառաջանա. թե՝ լավ, ինչպե՞ս կարող է դադարել գոյություն ունենալ Ուկրաինան: Պատերազմի ուժգնացմամբ, ընկերներ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Իշխանությունը չի կարող լուծել խնդիրները, որովհետև ինքն է խնդիրների գլխավոր պատճառը»․ Վահան Բաբայան
3023:14«Էսօր 2026թ․ ընտրություններից խոսելը նիկոլական օրակարգ ա»․ Նարեկ Մալյան
9321:18«5-7 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանը չի կարող հանրաքվեով թրքահաճո սահմանադրություն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան
10421:06«Պահանջում ենք արցախցիներին ճանաչել ՀՀ քաղաքացի․ հնդիկն ունի ընտրելու իրավունք, արցախցին չունի՞»․ արցախցի (տեսանյութ)
10520:36«Այդ տղայի ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է, պետք է թույլ չտանք մնալ պաշտոնին»․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
12920:12«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ» թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11819:42