Մակրոնը և Սթարմերը հրավիրված են Սպիտակ տուն․ #euronews
![]() ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Եվրոպայի երկու միջուկային տերությունների առաջնորդները հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգթոն՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական մարաթոնն սկսել է արդյունք տալ։ Մոսկվայի և ԱՄՆ-ի միջև մերձեցմանը միասնական պատասխան տալու նպատակով շաբաթվա սկզբին Փարիզում ԵՄ և ՆԱՏՕ-ի երեք տասնյակ առաջնորդների խորհրդակցությունների երկու փուլից հետո Եվրոպան վերջապես ապահովեց իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ», գրում է euronews-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Ելիսեյան պալատում կազմակերպված 19 պետությունների ղեկավարների երկրորդ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարեց, որ նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթվա սկզբին հրավիրված են Սպիտակ տուն՝ քննարկելու ուկրաինական պատերազմը։ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո եվրոպական առաջնորդների հիմնական մտահոգություններից մեկն այն էր, որ Թրամփը կարող է համաձայնության գալ Մոսկվայի հետ, որը հաշվի չի առնի ո՛չ Կիևի, ո՛չ էլ միասնական Եվրոպայի անվտանգության շահերը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
