«Ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել»․ Սիբիգա
![]() Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան X-ի իր էջում նշել է, որ «ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել» , և հանրապետությունը կպաշտպանի իր գոյության իրավունքը։ Արտգործնախարարի էջում գրառումը հայտնվել է 8 րոպե անց՝ այն բանից հետո, երբ Թրամփն իր «Truth Social» էջում Զելենսկուն քննադատող ուղերձ է հրապարակել։ «Ուկրաինան ենթարկվել է Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ ամենասարսափելի ռազմական հարձակմանն ու երեք տարվա համընդհանուր պատերազմին: Ուկրաինայի ժողովուրդը և նրա նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել են տեղի տալ Պուտինի ճնշումներին։ Ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել։ Մենք կպաշտպանենք մեր գոյության իրավունքը»,- գրել է Սիբիգան։ Հիշեցնենք, որ Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ», ով կարող է կորցնել իր երկիրը, եթե Ուկրաինայում ընտրություններ չանցկացվեն։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
