«Երուսաղեմը կարող է բռնագրավել Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը՝ պարտքի դիմաց»․ Պատրիարքարան
![]() Երուսաղեմի պատրիարքարանը վարչական միջնորդություն է ներկայացրել՝ կանխելու պատրիարքարանին պատկանող գույքի բռնագրավումը: Այս մասին հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երուսաղեմի տեղական ինքնակառավարման մարմինները մտադիր են բռնագրավել դարերով պատրիարքարանին պատկանող գույքը՝ Արնոնայի (քաղաքային հարկի) պարտքերի դիմաց, որոնք, իբր, կուտակվել են 1994 թվականից: Միջնորդության լսումը նախատեսվում է փետրվարի 24-ին։ Եթե այն մերժվի, Երուսաղեմի համայնքը կբռնագրավի պատրիարքարանի ունեցվածքը և աճուրդի կհանի այն՝ վիճելի աստղաբաշխական պարտքերը գանձելու դիմաց, որոնք երբեք չեն ապացուցվել դատարանում։ Պատրիարքարանը կոչ է անում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, ՆԳ նախարար Արբելին և Կառավարական կոմիտեի ղեկավար Հանեգբիին՝ վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից Երուսաղեմի պատրիարքարանի դեմ ձեռնարկված բոլոր գործողությունները։ Աղբյուրը` Երուսաղեմի հայոց պատրիարքարան |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
