Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

Սաուդյան Արաբիան ցանկացել է, որ Զելենսկին ներկա լինի բանակցություններին, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մերժել են

392
Երեկ, 01:31
Սաուդյան Արաբիան ցանկացել է, որ Զելենսկին ներկա լինի բանակցություններին, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մերժել են

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը ցանկացել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկա լինի փետրվարի 18-ի բանակցություններում, սակայն ԱՄՆ-ն և Ռուսաստանը պնդել են, որ ցանկանում են հանդիպել առանց ուկրաինացիների:

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ թագաժառանգը նախատեսում է Ուկրաինայի նախագահին տեղեկացնել բանակցությունների գումարման գործում թագավորության դերի, ինչպես նաև ռուս և ամերիկացի պաշտոնյաների հետ ունեցած քննարկումների մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել չորս սկզբունքների շուրջ: Նրա խոսքով, այս սկզբունքները նախատեսում են Վաշինգթոնում և Մոսկվայում դեսպանատների գործունեության վերականգնում, ԱՄՆ-ի կողմից բարձր մակարդակի թիմի նշանակում, որը կօգնի բանակցել և աշխատել Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտին այնպես, որ կայուն և ընդունելի լինի բոլոր ներգրավված կողմերի համար, սկսել քննարկել, վերլուծել և ուսումնասիրել ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությունը, որը կարող է վերջ դնել պատերազմին:

Սաուդյան Արաբիայում բանակցություններին մասնակցածներից հինգը կշարունակեն ներգրավված լինել գործընթացում՝ ապահովելու դրա արդյունավետությունը: