Զելենսկին ժամանել է Անկարա
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարցերը դիտարկելուց բացի, այցի ընթացքում տեղի կունենա նաև մտքերի փոխանակում՝ Ուկրաինայի վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ»,- երկուշաբթի սոցցանցի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել «տհաճ որոշումներն» Ուկրաինայի տարածքների վերաբերյալ։ Նախատեսվում է, որ Թուրքիայից հետո Զելենսկին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ նույն օրը ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ։ Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ընդունի՝ առանց Ուկրաինայի ձեռք բերված որևէ համաձայնագիր։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
