Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Շենքը փլուզման վտանգի առաջ է»․ Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները քաղաքապետարանում էին

197
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 16:54
«Շենքը փլուզման վտանգի առաջ է»․ Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները քաղաքապետարանում էին

Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչներն այսօր այցելել են Երևանի քաղաքապետարան՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։ Ինչպես հայտնել էինք, քաղաքապետարանի թույլտվությամբ նրանց շենքի հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցման աշխատանքներ են սկսվել։ Բնակիչների խոսքով շենքը փլուզման վտանգի առաջ է կանգնել, պատերի և հատակի ճաքերն օր օրի ավելանում են, քանի որ շինաշխատանքների ընթացքում շենքի հիմնապատը քանդել են։ Բնակիչների պահանջով կառուցապատումը դադարեցվել է, քանի դեռ իրենց հարցերին պատասախաններ չեն տրվել։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում բնակիչների այցը քաղաքապետարան ներկայացրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ գրելով․ «Գևորգ Էմին 8-ի բնակիչների հետ միասին հանդիպեցինք փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ, ով խոստացավ մինչև վաղը հստակեցնել խնդիրը և տեղեկացնել ընթացքի մասին»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան